Sunday, February 2, 2014

Իդեալական գազ

Իդեալական գազը իրենից ներկայացնում է գազի մաթեմատիկական մոդել, ըստ որի ենթադրվում է, որ`

1.      Համեմատելով կինետիկ էներգիայի հետ, գազի պոտենցիալ էներգիան կարելի է անտեսել:
2.      Մոլեկուլների ծավալը այնքան փոքր է, որ կարելի է անտեսել
3.      Մոլեկուլների միջև չի գործում ձգողության, կամ վանողական ուժեր
4.      Մոլեկուլների միջև փոխազդեցության ժամանակը շատ փոքր է

Ւդեալական գազի մոդելը լայն կիրառում ունի գազերի թերմոդինամիկայի խնդիրների լուծման մեջ: Օդը, օրինակի համար, մթնոլորտային ճնշման և սենյակային ջերմաստիճանի դեպքում, մեծ ճշտությամբ կարելի է բնութագրել իդեալական գազի մոդելով:

Մթնոլորտային ճնշման գոյությունը ապացուցվել է մի շարք փորձերով, որոնք կատարվել են 17րդ. դարում: Վարկածը ապացուցվել է գերմանացի ինժեներ Օտտո ֆոն Գելիկեի հայտնի փորձով: Նա, հպելով երկու դատարկ կիսագնդեր իրար, դրանց միջից օդը հանել է, որի հետևանքով դրանք անհնար էր դառնում առանձնացնել: Դա հենց մթնոլորտային ճնշման ազդեցությունն էրՌոբերտ Բոյլը նույնպես անցկացրել է մի փորձ` մթնոլորտային ճնշման առկայությունը ապացուցելու նպատակով: Փորձեր են կատարվել նաև մի շարք այլ գիտնականների կողմից: 

Ի վերջո, գիտնականներ Ռոբերտ Բոյլի, Էդմ Մարիոթի, Ժոզեֆ Լյուի Գեյ-Լյուսակի և Ժակ Շառլի օրենքների հիման վրա, ֆրանսիացի ֆիզիկոս Կլապեյրոնը կազմել է իդեալական գազի հավասարումը:

Thursday, December 26, 2013

Hubble-ը բացահայտել է ջրային գոլորշի Յուպիտերի արբանյակի վրա

NASA/ESA Hubble աստղադիտակով բացահայտել են ջրային գոլորշիներ, որոնք դուրս են գալիս Յուպիտերի արբանյակ` Եվրորայի հարավային բևեռի մասերիցԱրդեն ենթադրվում է, որ Եվրոպայի սառցե կեղևի տակ գտնվում է օվկիանոս: Այդ փաստը դարձնում է Եվրոպան Երկրից հեռու բնակավայր գտնելու հետազոտությունների հիմնական նպատակներից: Այս բացահայտումը Եվրոպայի մակերևույթից ջրային գոլորշիների պոռթկման առաջին դիտողական ապացույցն է:

Սան-Անտոնիոյի հարավ-արևմտյան հետազոտական համալսարանի տնօրեն Լորենց Ռոթը նշում է.
«
Հարավային բևեռում ջրային գոլորշիների պոռթկման բացահայտումը բարձրացնում է Եվրոպայի պոտենցիալ բնակեցման թեկնացությունը, չնայած մենք դեռ չգիտենք, թե արդյո՞ք այս շիթերը կապված են մակերևութային շերտի տակ եղած ջրի հետ, թե` ոչ»: Hubble-ի բացահայտման մասին լուրը լույս է տեսել դեկտեմբերի 12ին, «Science Express» ամսագրի առցանց թողարկման մեջ:

Hubble-ի բացահայտումը Եվրոպան դարձնում է երկորդ արբանյակը, որն ունի ջրային գոլորշիների շիթեր: 2005թ.-ին, NASA-ի կողմից բացահայտվել են ջրային գոլորշիների շիթեր և փոշի Սատուռնի արբանյակի` Էնսելադուսի վրա:

Եվրոպայի շիթերը բացահայտվել են Hubble-ի դիտումներից, 2012թ. դեկտեմբերին: Տիեզերական աստղադիտակի տոմոգրաֆիկ սպեկտրոգրաֆը (Space Telescope Imaging Spectrograph - STIS) բացահայտեց թույլ ուլտրամանուշակագույ լույս, որը հասնում էր հարավային բևեռի աուռայից: Այն պայմանավորված է Յուպիտերի ինտենսիվ մագնիսկան դաշտով: Այն պատճառ է դառնում մասնիկների այնպիսի մեծ արագությունների հասնելուն, որ դրանք կարող են իրար հարվածելիս կիսվել: Որպես արդյունք, թթվածնի և ջրածնի իոնները թողնում են իրենց հետքը աուռայի գույներում:

«Մենք ստիպված էինք Hubble-ի ամբողջ հզորությունը օգտագործել այս թույլ արտանետումները տեսնելու համար», ասում է Կյոլնում Hubble-ի հետազոտական կամպանիայի փոխտնօրեն և գլխավոր հետազոտող Յոհեմ Սաուռը:

Լորենց Ռոթը ենթադրում է, որ Եվրոպայի մակերևույթի ճաքերն են գոլորշին արտանետում տիեզերք: Նմանատիպ ճեղքեր դիտվել են Էնսելադուսի հարավային բևեռում` Cassini տիեզերանավի միջոցով: Հայտնի չէ, թե Եվրոպայի կեղևում ինչ խորության վրա են ջրի աղբյուրները: «Արդյո՞ք գոլորշիները գալիս են մակերևույթի տակ գտնվող օվկիանոսից, թե՞ այդ գոլորշիները գալիս են տաքացած սառույցից»:
Hubble-ի խումբը պարզել է, որ ինչպես և Էնսելադուսի վրա, այնպես էլ Եվրոպայի վրա, շիթերի ինտենսիվությունը փոփոխվում է տարբեր տեղամասերում: Ակտիվ գեյզերներ նկատվել են միայն այն ժամանակ, երբ Եվրոպայի և Յուպիտերի հեռավորությունը մեծագույնն է: Սակայն երբ հեռավորությունը հասել է փոքրագույնին, հետազոտողները չեն տեսել գոլորշու որևէ նշան: Դա բացատրվում է ձգողության ուժով: Այսինքն` Յուպիտերից ավելի մեծ հեռավորության վրա, Եվրոպայի ճեղքերը ավելի բաց են, մինչդեռ մոտենալիս` դրանք փակվում են:



Ապագա տիեզերական հետաքննությունները կարող են հաստատել շիթերի հստակ դիրքերը ու նրանց չափերը և որոշել, թե արդյո՞ք դրանք կապված են մակերևույթի տակ գտնվող աղբյուրներին: 2022թ.-ին պատրաստվում է հետազոտություն, որի հիմնական նպատակն է ուսումնասիրել Յուպիտերը և նրա 3 ամենամեծ արբանյակները` Գանիմեդը, Կալլիստոն և Եվրոպան:

Friday, April 26, 2013

Հենրիկ Էդոյան` մտքերի վերլուծում


Իմ համար իրոք շատ հետաքրքիր էր ընթերցել և փորձել հասկանալ Հենրիկ Էդոյանի մտքերը: Կային մտքեր, որոնք ես ընկալեցի և հասկացա, և կային այնպիսիները, որոնք ես ի վիճակի չէի հասկանալ: Եվ իրոք, այդ մտքերը կարող է առաջին հայացքից անհասկանալի թվան, նույնիսկ տարօրինակ, սակայն պետք է դրանք փոխաբերական իմաստով հասկանալ: Այսպիսով ես ընտրեցի ինձ առավել դուր եկած երեք մտքերը և փորձեցի դրանք վերլուծել: Ահա արդյունքը`
                                     
1.      «Նրանք համբուրվում էին փողոցում, բոլորի առաջ: Մարդիկ անցնում էին անտարբեր, երազը փակել էր նրանց աչքերը»:
Կարծում եմ, որ երազ ասվածը տվյալ պարագայում նշանակում է նախանձ: Մարդիկ տեսնում են երկու երջանիկ մարդու և դա նրանց մոտ առաջացնում է նախանձ, ստիպում է աչքերը փակել, շրջանցել և անցնել այդ մարդկանց: Մեր մոխրագույն կյանքում, երկու երջանիկ մարդիկ նման են մեկ այլ աշխարհից եկած արարածների` նրանցից խուսափում են:
2.      «Ով ազատ է` ուժեղ է, ով ուժեղ է` ազատ չի»:
Ինչ-որ չափող համաձայն եմ այս մտքի հետ, ինչ-որ չափով` ոչ: Ինչու՞ ոչ: Քանի որ եթե մարդ ազատ է, նշանակում է նա ձեռք է քաշել կյանքի դժվարություններից, բարդություններից, հիասթափություններից: Կարծում եմ, որ ով ազատ է, նա թույլ է: Իհարկե մյուս կողմից, եթե մարդ ազատ է, նշանակում է նա կարողացել, կամ կարողանում է հաղթահարել կյանքի դժվարությունները և պայքարում է ազատության համար: Այս դեպքում դա ուժեղ մարդ է: Այսպիսով կարծում եմ, որ տվյալ մտքի առաջին մասը ունի երկկողմանի իմաստ` ամեն մեկը կհասկանա իր ձևով:

3.      «Ամեն ինչ պատկեր է, բացի քեզանից: Որպեսզի նրանք խոսեն` ինքդ պատկեր դարձիր»:
Կարծում եմ, որ այստեղ խոսվում է նրա մասին, որ եթե ուզում ես ինչ-որ բանի էությունը հասկանալ, պետք է այդ բանի պես փորձես մտածել, քեզ այդ բանի տեղում պատկերացնես: Տվյալ դեպքում պատկեր ասվածը հարաբերական է` դա կարող է լինել ապրող մարդ, ինչ-որ կենդանի, և ինչու ոչ, նաև անշունչ առարկա` դա էական չի: Պարզապես պետք է դրա կաշվի մեջ մտնես, փորձես մտածել դրա նման, փորձես հասկանալ այդ բանի էությունը, հոգեբանությունը և այդ բանը ընդհանրապես:


Այսպիսով ես հասկացա, որ պրն. Էդոյանի մտքերը հասկանալու համար պետք է ոչ ստանդարտ, փոխաբերական ձևով մտածել: Պետք է մտնել այդ վիճակի մեջ, զգալ այն սեփական կաշվի վրա: Ես ենթադրություն արեցի, որ Հենրիկ Էդոյանը` ունենալով ոչ ստանդարտ և կանոնավոր գրելու ոճ, իրոք տաղանդավոր գրող է և ծանկացած իրեն զարգացած համարող` և ոչ միայն, մարդու համար ցանկալի է ծանոթանա նրա գրականության հետ:


Tuesday, December 18, 2012

«Դիմակներ»


Մենք բոլորս ապրումենք այնպիսի մի կյանքով, որում ինքներս մեզ հաճախ չենք գտնում: Այդ ժամանակ են մեզ օգնության հասնում «դիմակներ», որոնցում մենք զգումենք ապահով, անվտանգ, լինում ենք ազատ: Եվ ամեն իրավիճակի համար ունենք տարբեր «դիմակներ»: 

Սակայն դա չի նշանակում, որ այդ դիմակում ես մնում եմ ես: Քանի որ, եթե ես թաքնվում եմ դիմակի տակ, ապա արդեն ես չեմ: Դա ուրիշ մի «ես» է, որը գրավում է իմ` միակ «ես»-ի տեղը: Եվ երկար մնալով այդ «ես»-ի դերի մեջ` իմ  միակ «ես»-ը սկսում է չեզոքանալ, մահանալ, քանի որ այն ճնշված է լինում, արհամարհված: Իսկ «ես»-ի չեզոքացումը կամ մահը` նշանակում է անհատի մահ, իհարկե, ոչ ֆիզիկական...

Եվ վերջերս ինձ մոտ մի հարց առաջացավ` «իսկ ինչու՞ ենք մենք դիմակներ կրում»: Այդ ինչի՞ց ենք մենք այդքան վախենում: Պատասխանն ակնհայտ է` պարզապես վախենում ենք սխալվելուց: Ահա թե ինչու ենք կրում այդ «դիմակները»: Նրանք ունեն պաշտպանողական գործունեություն` նրանք իրենց վրա են վերցնում մեր կողմից գործած սխալները: Եվ հավատացեք, որ դանորմալ է. մենք՝ մարդիկ, էությամբ վախկոտ ենք: Սակայն մյուս կողմից հավատա, իմ ընկեր, որ դերը չարաշահելէլ պետք չի, քանի որ ինչպես ասացի, այն կչեզոքացնի քո միակ«ես»-ը...

Եվ ուզում եմ ասել` մի կրեք դիմակներ: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք` անկախ ամեն ինչից: Հավատացեք, երբ դուք լինեք դուք, ձեր կյանքը կհեշտանա: Պետք չի վախենալ շրջապատից, քանի որ նրանք ևս մեզ պես մարդիկ են: Հակառակը, մարդիկ քեզ ավելի շատ կգնահատեն և կհասկանան, եթե քո մեջ տեսնեն հենց քեզ, այլ ոչ թե՝ դիմակի տակ թաքնված մի «ես»-ի, որը միայն մտածում է, թե ոնց անի, որ չսխալվի:

Կարծում եմ՝ հասկացար, որ միայն դիմակների մասին չեմ խոսում, այլ հոգեբանական երևույթների մասին: Հուսով եմ, որ իմ խոսքերը քեզ մտածելու առիթ տվեցին և  դու ճիշտ հետևություններ կանես: Իսկ այժմ հաջողություն քեզ, իմ ընկեր...

Monday, December 10, 2012

Գաբրիել Գարսիա Մարկես: Մտքեր սիրո մասին

Ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քեզ հետ եմ:

Ոչ ոք արժանի չի քո արցունքներին, իսկ ով որ արժանի է` երբեք չի ստիպի քեզ լացել:

Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես ուզում որ քեզ սիրեն, չի նշանակում, որ նա քեզ ամբողջ իր հոգով չի սիրում:

Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:

Մարդուն ամենավատ կարոտելու ձևը` նրա կողքին լինելն է, և գիտակցելը, որ նա երբեք քոնը չի լինի:

Երբեք մի դադարիր ժպտալ, նույնիսկ երբ տխուր ես: Ինչ-որ մեկը կարող է սիրի քո ժպիտը:

Մի գուցե այս աշխարհի համար դու պարզապես մարդ ես, սակայն ինչ-որ մեկի համար` դու մի ողջ աշխարհ ես:

Մի ծախսիր ժամանակդ այն մարդու համար, ով չի ձգտում անցկացնել այն քեզ հետ:

Գուցե աստված ուզում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, մինչև որ հանդիպենք այն միակին, որպեսզի երբ դա կատարվի, մենք շնորհակալ լինենք նրան:

Մի լացիր, որովհետև դա ավարտվել է: Ժպտա, որովհետև դա եղել է:

Միշտ կլինեն նրանք, ովքեր ցավ կպատճառեն քեզ: Պետք է հավատալ մարդկանց, պարզապես մի քիչ զգույշ եղեք:

Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև որ հանդիպես նոր մարդու և հուսաս, որ նա կհասկանա քեզ:

Այդքան ջանքեր մի թափիր` ամենալավը միշտ հանկարծակի է լինում:

Sunday, December 2, 2012

Մտքեր և մտորումներ

Ասում են, որ մահին սպասելը ավելի վատ է, քան հենց մահը:

Արվեստը ծնվում է միայն վշտից, և ոչ ուրախությունից:

Երբ մարդիկ կարծում, որ շուտով կմահանաս, նրանք սկսում են ավելի ուշադիր լսել քեզ: Երբ մարդիկ հասկանում են, որ քեզ տեսնում են վերջին անգամ, նրանք իսկապես սկսում են նայել: Այստեղ քեզ պատկանում է ողջ նրանց ուշադրությունը: Նրանք սկսում են իսկապես լսել, մինչդեռ նրանք պարզապես սպասում էին խոսալու իրենց հերթին:

Տղամարդու մեջ ամենագրավիչն այն է, որ նա ձեզ գրավիչ է գտնում:

Դու երբեկ չես կարող մոռանալ այն, ինչ ամենից շատ ես ուզում մոռանալ:

Մենք կարող եմ ողջ կյանքը շտապել, ապրելով իրադարձությունը իրադարձության ետևից, որպեսզի առավելագույն չափով շատացնենք կյանքի փորձը, մեր պատմությունների շտեմարանը... Եվ նոր պատմությունների ծարավը կարող է չեզոքացնել մեր իրական կյանքի փորձը:

Նպատակը անվերջ ապրելը չէ: Նպատակը` ինչ-որ անմահ բան ստեղծելն է:

Քչերն են կարողանում մահից առաջ հագեցնել իրենց հոգու պահանջները:

Ռենտը ասում է.
- Իսկ նա ինչ-որ մեկին ատու՞մ է ամբողջ հոգով և սրտով, շատ-շատ ուժեղ:
Իսկ ես ասում եմ, թե <<միգուցե դու ուզում էիր ասել սիրու՞մ է>>:
Ռենտը ուսերը թափահարելով ասում է.
- Ինչու դրանք նույն բաները չե՞ն:

Փայտերը և քարերը կարող են վիրավորել, իսկ բառերը` ընդհանրապես սպանել: