Thursday, December 26, 2013

Hubble-ը բացահայտել է ջրային գոլորշի Յուպիտերի արբանյակի վրա

NASA/ESA Hubble աստղադիտակով բացահայտել են ջրային գոլորշիներ, որոնք դուրս են գալիս Յուպիտերի արբանյակ` Եվրորայի հարավային բևեռի մասերիցԱրդեն ենթադրվում է, որ Եվրոպայի սառցե կեղևի տակ գտնվում է օվկիանոս: Այդ փաստը դարձնում է Եվրոպան Երկրից հեռու բնակավայր գտնելու հետազոտությունների հիմնական նպատակներից: Այս բացահայտումը Եվրոպայի մակերևույթից ջրային գոլորշիների պոռթկման առաջին դիտողական ապացույցն է:

Սան-Անտոնիոյի հարավ-արևմտյան հետազոտական համալսարանի տնօրեն Լորենց Ռոթը նշում է.
«
Հարավային բևեռում ջրային գոլորշիների պոռթկման բացահայտումը բարձրացնում է Եվրոպայի պոտենցիալ բնակեցման թեկնացությունը, չնայած մենք դեռ չգիտենք, թե արդյո՞ք այս շիթերը կապված են մակերևութային շերտի տակ եղած ջրի հետ, թե` ոչ»: Hubble-ի բացահայտման մասին լուրը լույս է տեսել դեկտեմբերի 12ին, «Science Express» ամսագրի առցանց թողարկման մեջ:

Hubble-ի բացահայտումը Եվրոպան դարձնում է երկորդ արբանյակը, որն ունի ջրային գոլորշիների շիթեր: 2005թ.-ին, NASA-ի կողմից բացահայտվել են ջրային գոլորշիների շիթեր և փոշի Սատուռնի արբանյակի` Էնսելադուսի վրա:

Եվրոպայի շիթերը բացահայտվել են Hubble-ի դիտումներից, 2012թ. դեկտեմբերին: Տիեզերական աստղադիտակի տոմոգրաֆիկ սպեկտրոգրաֆը (Space Telescope Imaging Spectrograph - STIS) բացահայտեց թույլ ուլտրամանուշակագույ լույս, որը հասնում էր հարավային բևեռի աուռայից: Այն պայմանավորված է Յուպիտերի ինտենսիվ մագնիսկան դաշտով: Այն պատճառ է դառնում մասնիկների այնպիսի մեծ արագությունների հասնելուն, որ դրանք կարող են իրար հարվածելիս կիսվել: Որպես արդյունք, թթվածնի և ջրածնի իոնները թողնում են իրենց հետքը աուռայի գույներում:

«Մենք ստիպված էինք Hubble-ի ամբողջ հզորությունը օգտագործել այս թույլ արտանետումները տեսնելու համար», ասում է Կյոլնում Hubble-ի հետազոտական կամպանիայի փոխտնօրեն և գլխավոր հետազոտող Յոհեմ Սաուռը:

Լորենց Ռոթը ենթադրում է, որ Եվրոպայի մակերևույթի ճաքերն են գոլորշին արտանետում տիեզերք: Նմանատիպ ճեղքեր դիտվել են Էնսելադուսի հարավային բևեռում` Cassini տիեզերանավի միջոցով: Հայտնի չէ, թե Եվրոպայի կեղևում ինչ խորության վրա են ջրի աղբյուրները: «Արդյո՞ք գոլորշիները գալիս են մակերևույթի տակ գտնվող օվկիանոսից, թե՞ այդ գոլորշիները գալիս են տաքացած սառույցից»:
Hubble-ի խումբը պարզել է, որ ինչպես և Էնսելադուսի վրա, այնպես էլ Եվրոպայի վրա, շիթերի ինտենսիվությունը փոփոխվում է տարբեր տեղամասերում: Ակտիվ գեյզերներ նկատվել են միայն այն ժամանակ, երբ Եվրոպայի և Յուպիտերի հեռավորությունը մեծագույնն է: Սակայն երբ հեռավորությունը հասել է փոքրագույնին, հետազոտողները չեն տեսել գոլորշու որևէ նշան: Դա բացատրվում է ձգողության ուժով: Այսինքն` Յուպիտերից ավելի մեծ հեռավորության վրա, Եվրոպայի ճեղքերը ավելի բաց են, մինչդեռ մոտենալիս` դրանք փակվում են:



Ապագա տիեզերական հետաքննությունները կարող են հաստատել շիթերի հստակ դիրքերը ու նրանց չափերը և որոշել, թե արդյո՞ք դրանք կապված են մակերևույթի տակ գտնվող աղբյուրներին: 2022թ.-ին պատրաստվում է հետազոտություն, որի հիմնական նպատակն է ուսումնասիրել Յուպիտերը և նրա 3 ամենամեծ արբանյակները` Գանիմեդը, Կալլիստոն և Եվրոպան: