Sunday, February 2, 2014

Իդեալական գազ

Իդեալական գազը իրենից ներկայացնում է գազի մաթեմատիկական մոդել, ըստ որի ենթադրվում է, որ`

1.      Համեմատելով կինետիկ էներգիայի հետ, գազի պոտենցիալ էներգիան կարելի է անտեսել:
2.      Մոլեկուլների ծավալը այնքան փոքր է, որ կարելի է անտեսել
3.      Մոլեկուլների միջև չի գործում ձգողության, կամ վանողական ուժեր
4.      Մոլեկուլների միջև փոխազդեցության ժամանակը շատ փոքր է

Ւդեալական գազի մոդելը լայն կիրառում ունի գազերի թերմոդինամիկայի խնդիրների լուծման մեջ: Օդը, օրինակի համար, մթնոլորտային ճնշման և սենյակային ջերմաստիճանի դեպքում, մեծ ճշտությամբ կարելի է բնութագրել իդեալական գազի մոդելով:

Մթնոլորտային ճնշման գոյությունը ապացուցվել է մի շարք փորձերով, որոնք կատարվել են 17րդ. դարում: Վարկածը ապացուցվել է գերմանացի ինժեներ Օտտո ֆոն Գելիկեի հայտնի փորձով: Նա, հպելով երկու դատարկ կիսագնդեր իրար, դրանց միջից օդը հանել է, որի հետևանքով դրանք անհնար էր դառնում առանձնացնել: Դա հենց մթնոլորտային ճնշման ազդեցությունն էրՌոբերտ Բոյլը նույնպես անցկացրել է մի փորձ` մթնոլորտային ճնշման առկայությունը ապացուցելու նպատակով: Փորձեր են կատարվել նաև մի շարք այլ գիտնականների կողմից: 

Ի վերջո, գիտնականներ Ռոբերտ Բոյլի, Էդմ Մարիոթի, Ժոզեֆ Լյուի Գեյ-Լյուսակի և Ժակ Շառլի օրենքների հիման վրա, ֆրանսիացի ֆիզիկոս Կլապեյրոնը կազմել է իդեալական գազի հավասարումը: