Tuesday, December 18, 2012

«Դիմակներ»


Մենք բոլորս ապրումենք այնպիսի մի կյանքով, որում ինքներս մեզ հաճախ չենք գտնում: Այդ ժամանակ են մեզ օգնության հասնում «դիմակներ», որոնցում մենք զգումենք ապահով, անվտանգ, լինում ենք ազատ: Եվ ամեն իրավիճակի համար ունենք տարբեր «դիմակներ»: 

Սակայն դա չի նշանակում, որ այդ դիմակում ես մնում եմ ես: Քանի որ, եթե ես թաքնվում եմ դիմակի տակ, ապա արդեն ես չեմ: Դա ուրիշ մի «ես» է, որը գրավում է իմ` միակ «ես»-ի տեղը: Եվ երկար մնալով այդ «ես»-ի դերի մեջ` իմ  միակ «ես»-ը սկսում է չեզոքանալ, մահանալ, քանի որ այն ճնշված է լինում, արհամարհված: Իսկ «ես»-ի չեզոքացումը կամ մահը` նշանակում է անհատի մահ, իհարկե, ոչ ֆիզիկական...

Եվ վերջերս ինձ մոտ մի հարց առաջացավ` «իսկ ինչու՞ ենք մենք դիմակներ կրում»: Այդ ինչի՞ց ենք մենք այդքան վախենում: Պատասխանն ակնհայտ է` պարզապես վախենում ենք սխալվելուց: Ահա թե ինչու ենք կրում այդ «դիմակները»: Նրանք ունեն պաշտպանողական գործունեություն` նրանք իրենց վրա են վերցնում մեր կողմից գործած սխալները: Եվ հավատացեք, որ դանորմալ է. մենք՝ մարդիկ, էությամբ վախկոտ ենք: Սակայն մյուս կողմից հավատա, իմ ընկեր, որ դերը չարաշահելէլ պետք չի, քանի որ ինչպես ասացի, այն կչեզոքացնի քո միակ«ես»-ը...

Եվ ուզում եմ ասել` մի կրեք դիմակներ: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք` անկախ ամեն ինչից: Հավատացեք, երբ դուք լինեք դուք, ձեր կյանքը կհեշտանա: Պետք չի վախենալ շրջապատից, քանի որ նրանք ևս մեզ պես մարդիկ են: Հակառակը, մարդիկ քեզ ավելի շատ կգնահատեն և կհասկանան, եթե քո մեջ տեսնեն հենց քեզ, այլ ոչ թե՝ դիմակի տակ թաքնված մի «ես»-ի, որը միայն մտածում է, թե ոնց անի, որ չսխալվի:

Կարծում եմ՝ հասկացար, որ միայն դիմակների մասին չեմ խոսում, այլ հոգեբանական երևույթների մասին: Հուսով եմ, որ իմ խոսքերը քեզ մտածելու առիթ տվեցին և  դու ճիշտ հետևություններ կանես: Իսկ այժմ հաջողություն քեզ, իմ ընկեր...

No comments:

Post a Comment