Իմ համար իրոք շատ հետաքրքիր էր ընթերցել և փորձել
հասկանալ Հենրիկ Էդոյանի մտքերը: Կային մտքեր, որոնք ես ընկալեցի և հասկացա, և կային
այնպիսիները, որոնք ես ի վիճակի չէի հասկանալ: Եվ իրոք, այդ մտքերը կարող է առաջին
հայացքից անհասկանալի թվան, նույնիսկ տարօրինակ, սակայն պետք է դրանք փոխաբերական իմաստով
հասկանալ: Այսպիսով ես ընտրեցի ինձ առավել դուր եկած երեք մտքերը և փորձեցի դրանք վերլուծել:
Ահա արդյունքը`
1. «Նրանք համբուրվում էին փողոցում, բոլորի առաջ: Մարդիկ անցնում էին անտարբեր,
երազը փակել էր նրանց աչքերը»:
Կարծում եմ, որ երազ ասվածը տվյալ պարագայում նշանակում է
նախանձ: Մարդիկ տեսնում են երկու երջանիկ մարդու և դա նրանց մոտ առաջացնում է
նախանձ, ստիպում է աչքերը փակել, շրջանցել և անցնել այդ մարդկանց: Մեր մոխրագույն
կյանքում, երկու երջանիկ մարդիկ նման են մեկ այլ աշխարհից եկած արարածների`
նրանցից խուսափում են:
2.
«Ով ազատ է` ուժեղ է, ով
ուժեղ է` ազատ չի»:
Ինչ-որ չափող համաձայն եմ այս մտքի հետ, ինչ-որ չափով` ոչ:
Ինչու՞ ոչ: Քանի որ եթե մարդ ազատ է, նշանակում է նա ձեռք է քաշել կյանքի դժվարություններից,
բարդություններից, հիասթափություններից: Կարծում եմ, որ ով ազատ է, նա թույլ է:
Իհարկե մյուս կողմից, եթե մարդ ազատ է, նշանակում է նա կարողացել, կամ կարողանում
է հաղթահարել կյանքի դժվարությունները և պայքարում է ազատության համար: Այս դեպքում
դա ուժեղ մարդ է: Այսպիսով կարծում եմ, որ տվյալ մտքի առաջին մասը ունի երկկողմանի
իմաստ` ամեն մեկը կհասկանա իր ձևով:
3.
«Ամեն ինչ պատկեր է, բացի քեզանից: Որպեսզի նրանք խոսեն` ինքդ
պատկեր դարձիր»:
Կարծում եմ, որ այստեղ խոսվում է նրա մասին,
որ եթե ուզում ես ինչ-որ բանի էությունը հասկանալ, պետք է այդ բանի պես փորձես մտածել,
քեզ այդ բանի տեղում պատկերացնես: Տվյալ դեպքում պատկեր ասվածը հարաբերական է` դա կարող
է լինել ապրող մարդ, ինչ-որ կենդանի, և ինչու ոչ, նաև անշունչ առարկա` դա էական չի:
Պարզապես պետք է դրա կաշվի մեջ մտնես, փորձես մտածել դրա նման, փորձես հասկանալ այդ
բանի էությունը, հոգեբանությունը և այդ բանը ընդհանրապես:
Այսպիսով ես հասկացա, որ պրն. Էդոյանի մտքերը
հասկանալու համար պետք է ոչ ստանդարտ, փոխաբերական ձևով մտածել: Պետք է մտնել այդ վիճակի
մեջ, զգալ այն սեփական կաշվի վրա: Ես ենթադրություն արեցի, որ Հենրիկ Էդոյանը` ունենալով
ոչ ստանդարտ և կանոնավոր գրելու ոճ, իրոք տաղանդավոր գրող է և ծանկացած իրեն զարգացած
համարող` և ոչ միայն, մարդու համար ցանկալի է ծանոթանա նրա գրականության հետ:
No comments:
Post a Comment