Իդեալական գազը իրենից ներկայացնում է գազի մաթեմատիկական մոդել,
ըստ որի ենթադրվում է, որ`
1. Համեմատելով կինետիկ
էներգիայի հետ, գազի պոտենցիալ էներգիան կարելի է անտեսել:
2. Մոլեկուլների
ծավալը այնքան փոքր է, որ կարելի է անտեսել
3. Մոլեկուլների միջև չի գործում ձգողության, կամ վանողական ուժեր
4. Մոլեկուլների միջև փոխազդեցության ժամանակը շատ փոքր է
Ւդեալական
գազի մոդելը լայն կիրառում ունի գազերի թերմոդինամիկայի խնդիրների լուծման մեջ: Օդը, օրինակի համար, մթնոլորտային ճնշման և սենյակային ջերմաստիճանի դեպքում, մեծ ճշտությամբ կարելի է բնութագրել
իդեալական գազի մոդելով:
Մթնոլորտային
ճնշման գոյությունը ապացուցվել է մի շարք փորձերով, որոնք կատարվել են
17րդ. դարում: Վարկածը ապացուցվել է գերմանացի ինժեներ Օտտո
ֆոն Գելիկեի հայտնի փորձով: Նա, հպելով երկու դատարկ կիսագնդեր իրար, դրանց միջից օդը
հանել է, որի հետևանքով դրանք
անհնար էր դառնում առանձնացնել: Դա
հենց մթնոլորտային ճնշման ազդեցությունն էր: Ռոբերտ Բոյլը նույնպես անցկացրել է մի փորձ` մթնոլորտային ճնշման
առկայությունը ապացուցելու նպատակով: Փորձեր են կատարվել նաև մի շարք այլ գիտնականների
կողմից:
Ի վերջո, գիտնականներ Ռոբերտ Բոյլի, Էդմ Մարիոթի, Ժոզեֆ Լյուի Գեյ-Լյուսակի և Ժակ Շառլի օրենքների հիման վրա, ֆրանսիացի
ֆիզիկոս Կլապեյրոնը կազմել է իդեալական գազի հավասարումը:
No comments:
Post a Comment